Հակառուսական պատժամիջոցները բեռ են համաշխարհային տնտեսության համար. Ծինփին

Ուկրաինայի իրադրության պատճառով սահմանված պատժամիջոցները կազդեն գլոբալ ֆինանսական համակարգի, էներգետիկայի, մատակարարման շղթայի կայունության վրա և նոր բեռ կդառնան համաշխարհային տնտեսության համար, որն արդեն իսկ այդքան տուժել է համավարակի հետևանքով՝ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

Մարտի 8-ին նա տեսակապի միջոցով քննարկում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Երեք երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Իրանի միջուկային գործարքը և Չինաստան-Եվրամիություն համագործակցությունը:

«Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ ճգնաժամի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար»,- Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության մեջբերմամբ՝ ասել է Ծինփինը:

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ