Հակառակորդը հերթական անգամ խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ՝ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։
Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

Related posts

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա

Տանձուտ գյուղում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր