Հակամարտության վերջակետը Արցախի վերջնական կարգավիճակի որոշումն է. Արա Այվազյան

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ազգային ժողովում է, նա մասնակցում է փակ քննարկման Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։

Հանդիպման բաց հատվածում արտաքին գործերի նախարարը հայտարարեց՝ իրավիճակը շարունակում է բարդ մնալ, տարածաշրջանում ակնհայտորեն ավելացել են նաեւ Թուրքիայի հավակնությունները:

Այվազյանը շեշտեց՝ հակամարտության վերջակետը կդրվի միայն քաղաքական բանակցված կարգավորման արդյունքում, որը կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը եւ կհարգի բոլորի իրավունքները:

Արտգործնախարարը անդրադարձավ նաեւ Մինսկի խմբի համանախագահության դերակատարմանը ղարաբաղյան հարցի կարգավորման կոնտեքստում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան