Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով Ջոն Իսրայելյանը նշանակվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հոկտեմբերի 8-ին ստորագրել է հրաման՝ Ջոն Արթուրի Իսրայելյանին 2025 թվականի հոկտեմբերի 9-ից նշանակել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար՝ ի հաշիվ ՀԿԳ քննիչի։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Հրամանը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 16-րդ հոդվածի 7-րդ, 14-րդ, 20-րդ հոդվածի 2-րդ մասերով և հիմք ընդունելով Ջոն Իսրայելյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ի դիմումը։

Հրամայվել է Ջոն Իսրայելյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ