Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք նախկին ենթակաների նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները

«Մարտի 1»-ի գործի նոր քննությունից մեկ տարի անց այսօր Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք նախկին ենթակաների նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները:

Մինչ որոշման հրապարակումը Քոչարյանը հայտարարել է, թե նոր մեղադրականում Սահմանադրությանը հակասող դրույթներ կան: Իսկ այսօրվա որոշմամբ փաստացի փոփոխվում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մեղադրանքը:

Դատախազը դեռ 2024-ի նոյեմբերից էր միջնորդել փոխել նրանց հակասահամանադրական ճանաչված մեղադրանքը՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով, որը մինչև տասը տարվա ազատազրկում է նախատեսում: Մեկ տարի շարունակ այս հարցով որոշումը ձգձգվում էր. նիստերը տարբեր պատճառաբանություններով հետաձգվում էին:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել