Հադրութի շրջանում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 զինծառայողի աճյուն

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում։

Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1601 աճյուն։

Related posts

«Կիա»-ն վրաերթի է ենթարկել մորն ու որդուն, ապա բախվել կայանված «Օպել»-ին. նրանք հոսպիտալացվել են

Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ

«Nissan»-ը բախվել է էլեկտրասյանը․ կա 1 զոհ, 2 վիրավոր