Կփորձենք համոզել՝ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց, կարող է գնանք արտահերթ ընտրությունների

«Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր օրակարգն է, նրանք ասել են, որ ընդունում են և միջամտելու իրավունք չունեն, պարզապես նրանք մեզ իրազեկում են, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում»։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք այսպես թե այնպես փոխելու ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ մեր նախընտրական և Կառավարության ծրագրի մաս է, ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի հաճելին համատեղենք օգտակարի հետ»,- նկատել է նա՝ հավելելով. «Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց, կարող է գնանք արտահերթ ընտրությունների»:

Related posts

Գյումրիում ստեղծված ծրագրերը՝ աշխարհի տարբեր երկրներում

Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված

Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած