«Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 180-ի

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմացրել է «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների ցուցակը, որում առկա է 180 մարդու անուն:
Հոսպիտալացված է 142 մարդ, բժշկական կենտրոններից դուրս գրվածների թիվը 32 է: 38 մարդ ստանում է ամբուլատոր օգնություն, 9-ը գտնվում է ստացիոնար բուժման մեջ:
ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է 137 մարդ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ, այդ թվում՝ 3 երեխա:

Related posts

Մեքենան գլխիվայր է շրջվել և այրվում է. Խոշոր խցանում՝ Աշտարակի մայրուղում

Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ

Ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը