Կրեմլում մերժել են Ղրիմի հարցում Թուրքիայի հետ գործարքի գաղափարը

Ռուսական շրջանները չեն կարող լինել և երբեք չեն լինի որևէ գործարքի առարկա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է РИА Новости-ն:

Այսպես է Պեսկովը մեկնաբանել թուրք պրոֆեսորի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան ու Անկարան կարող են համաձայնության գալ Ղրիմի կարգավիճակի հարցում, եթե Ռուսաստանը ճանաչի Հյուսիսային Կիպրոսը:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը բացառում է նման համաձայնության հավանականությունը:

Related posts

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը