«Երեկոյան Վաշինգտոնի Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից: Մենք ակտիվորեն հետաքննում և աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ: Խնդրում ենք աղոթել զոհերի ընտանիքների համար: Մենք պատասխանատվության կենթարկենք այս ստոր հանցագործին», — գրել է նա «X»-ում:
Ամերիկայի հրեական կոմիտեի գլխավոր տնօրեն Թեդ Դոյչը ABC News-ին ասել է, որ կազմակերպությունը միջոցառում է անցկացրել թանգարանում: Իրավապահ մարմիններում հեռուստաալիքի աղբյուրները պարզաբանել են, որ շենքի մոտ կրակել են տղամարդու և կնոջ վրա։
Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչը CNN-ին ասել է, որ դիվանագիտական առաքելության ղեկավարը դեպքի վայրում չի եղել, երբ տեղի են ունեցել կրակոցները:
Իշխանությունները դեռ պաշտոնական տեղեկատվություն չեն տրամադրել, թե ովքեր կարող են կանգնած լինել հարձակման հետևում կամ հնարավոր դրդապատճառների մասին։ NBC-ի փոխանցմամբ՝ զինված անձը ձերբակալվելու ժամանակ բղավել է «Ազատ Պաղեստին»։ Նրա ինքնությունը չի բացահայտվում։
«Այս սարսափելի սպանությունները, որոնք ակնհայտորեն դրդված են հակասեմիտիզմով, պետք է դադարեցվեն հենց հիմա»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում: ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը տեղի ունեցածը անվանել է «հակասեմիտական ահաբեկչության նողկալի գործողություն»:
Կրակոցները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը մեծ նոր հարձակում է սկսել Գազայի հատվածում՝ պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու համար, որը հարձակվել էր երկրի վրա 2023 թվականի աշնանը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել էքսկլավի ողջ տարածքում:
Գազայում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը ԵՄ-ին դրդել է վերանայել իր հարաբերությունները հրեական պետության հետ, իսկ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան սպառնացել են պատժամիջոցներով:
Մայիսի 21-ին իսրայելցի զինվորականները կրակել ենմի խումբ օտարերկրյա դիվանագետների ուղղությամբ, որոնք այցելում էին Հորդանան գետի արևմտյան ափ, որը վերահսկվում է Պաղեստինի ազգային վարչակազմի կողմից: Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է դրանք որպես «նախազգուշական կրակոցներ»:
Գործակալության տվյալներով՝ պատվիրակությունը շեղվել է «հաստատված երթուղուց» և «մտել տարածք, որտեղ նրանց արգելվել է գտնվել»։ ՄԱԿ-ը կատարվածն անընդունելի է անվանել, իսկ մի շարք երկրներ, որոնց ներկայացուցիչները եղել են դիվանագետների խմբում, պահանջել են հետաքննություն անցկացնել։ Իսրայելի դեսպանները կանչվել են Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի և մի շարք այլ երկրների արտաքին գործերի նախարարություններ։