Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե. հայտնի է կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե ստեղծելու մասին։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հետ կապված կազմակերպական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե (այսուհետ՝ ազգային կոմիտե) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Ազգային կոմիտեի նախագահին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն ազգային կոմիտեի կատարած աշխատանքների մասին»,- ասված է որոշման մեջ:

Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի կազմը՝ այստեղ:

Related posts

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ