Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2-րդ դեղաչափ է ստացել 711 864 քաղաքացի

Հայաստանն ապահովված է անհրաժեշտ բոլոր պատվաստանյութերով: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մինչև դեկտեմբերի 31-ն էլ մեր բուժաշխատողներն աշխատելու են և իրականացնելու պատվաստումներ»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը հայտնեց, որ առաջին դեղաչափ ստացել է 943 377, իսկ երկրորդ դեղաչափ՝ 711 864 քաղաքացի:

Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքացիները կարող են ստանալ նաև խթանիչ պատվաստանյութեր: Արդեն 3-րդ դեղաչափը ստացած անձինք կան:

Related posts

Ալիևը շնորհավորել է Մակրոնին Ազգային տոնի առթիվ

«Մեկ ընտանիք, մեկ բերդ». Աշոցքը տոնեց համայնքի օրը

Հունիսի միջին ջերմաստիճանը 1935-2026 թթ․ ժամանակահատվածում ՀՀ-ում բարձրացել է 2․6 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 մմ-ով