Կոտայքում հայրը իրենց տան բակում գտնվող պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերել է որդու դին

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ու առեղծվածային դեխք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 06։05-ի սահմաններում «Աբովյան» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել երեխայի։ Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 16-ամյա Ազիզ Ա-ն էր, ում նույն օրը իրենց տան բակում գտնվող պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերել է իր հայրը, ով որդուն ազատել է պարանից, սակայն, ցավոք, նա արդեն մահացած է եղել։

Related posts

ԿԳՄՍՆ-ն Գեղարքունիքի դեպքի առնչությամբ դիմել է պատկան մարմիններին

Դավիթ Առուշանյանն այսօր Շիրակի մարզային գրադարանում ներկա է գտնվել Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի հեռարձակումը սխալ է եղել. Հովհաննես Մովսիսյան