Կոտայքում կասեցվել է 2 ապօրինի ջարդիչ կայանի շահագործում. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզում հանքարդյունաբերությամբ զբաղվող «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ», «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ներում արձանագրել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ» ՍՊԸ-ն ջարդիչ տեսակավորման կայանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Նույն մարզի Նորագյուղի անդեզիտա բազալտի հանքավայրում «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ն ևս, չունենալով անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվություն, ապօրինի շահագործել է ջարդիչ տեսակավորման կայան։
Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշումներով հանքավայրերի ջարդիչ տեսակավորման կայանների ապօրինի շահագործումները կասեցվել են։
Ընկերության տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ ընդհանուր 3.050.521 դրամի չափով։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին