Կոլորադոյում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարել է Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին գրված է նահանգապետի տարածած հայտարարության մեջ:

Ջարեդ Փոլիսը հիշեցրել է, որ Կոլորադոն վաղուց է ոգեկոչում Հայոց ցեղասպանության հիշատակը. նահանգային Կապիտոլիումի այգում կան Հայկական հուշահամալիր և խաչքար՝ նվիրված մարդկության դեմ իրականացված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին: Բացի այդ, Կոլորադոյի ավագ դպրոցներում ցեղասպանության մասին դասավանդումը պարտադիր է:

«Մինչ հայերը ոգեկոչում են Ցեղասպանության հիշատակի օրը, մենք մտահոգվում ենք, որ փորձեր են կատարվում Հայոց Ցեղասպանությունը կրկնել Լեռնային Ղարաբաղում: «Այլևս երբեք»-ը պետք է նշանակի «այլևս երբեք» աշխարհի ցանկացած վայրում»,- նշված է նահանգապետ Փոլիսի հայտարարությունում:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան