Կխաղանք այն ֆուտբոլը, որը մենք ենք ուզում, և հաստատ խնդիրներ կստեղծենք հակառակորդի համար․ Վահան Բիչախչյան

Հունգարիա-Հայաստան նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընդգծեց՝ Հունգարիան լավ հավաքական է, խմբում բոլորն են ուժեղ․ «Բոլոր խաղերն էլ դժվար են լինելու, մեզ սպասվում են ծանր հանդիպումներ, բայց լավ ենք պատրաստվել, և թիմում ուրախ մթնոլորտ է տիրում»։
Նա նշեց՝ թիմը գտնվում է շատ լավ վիճակում, եկել են Բուդապեշտ, որպեսզի լավ ֆուտբոլ խաղան, անմնացորդ նվիրվեն ու հասնեն դրական արդյունքի։
«Շատ լավ ենք ուսումնասիրել Հունգարիայի հավաքականին։ Ունենք մեր ծրագիրը, և հուսով եմ՝ կկարողանանք այն լիովին օգտագործել վաղը։ Կներդնենք բոլոր ուժերը խաղադաշտում ու կխաղանք այն ֆուտբոլը, որը մենք ենք ուզում, և հաստատ խնդիրներ կստեղծենք հակառակորդի համար։
Ժամանակ է պետք, որ մարզիչը կարողանա լիովին փոխանցել իր մտքերն ու ցանկությունները մեզ, բայց ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Կարող եմ ասել, որ մինչև այսօր հասցրել ենք իրար ճանաչել, և վստահ եմ՝ մեր նոր մարզչի հետ հավաքականը ավելի լավ տեսք կունենա, կլինի ավելի ուժեղ և կհասնենք մեր առջև դրված նպատակներին»,-ասաց Բիչախչյանը։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երրորդ տուրի Հունգարիա -Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել