Կլաարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն և քաղաքական կամք դրսևորել

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ամփոփել է նոյեմբերի 25-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը: Թվիրթերի իր միկրոբլոգում արած գրառման մեջ նա բարձր է գնահատել բանակցությունների անցկացման՝ ԵՄ առաջարկած ձևաչափին Ալիևի հավատարմությունը:

Կլաարի գնահատմամբ` դեռ չլուծված շատ խնդիրներ կան: Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք դրսևորել՝ թուլացնելու լարվածությունը և հասնելու համապարփակ կարգավորման:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում