Կիևից ակնկալում ենք ոչ երկիմաստ արձագանք հրադադարի առաջարկին. Պեսկով

Զատկին, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոնական օրերին հրադադար հայտարարելու ռուսական նախաձեռնության նպատակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության ուղիներ գտնելու Կիևի պատրաստակամության ստուգումն էր՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը։

«Մենք Կիևից ակնկալում ենք ոչ երկիմաստ, այլ վերջնական հայտարարություններ, իսկ գլխավորը՝ տոնական օրերին հակամարտության ապաէսկալացիային ուղղված գործողություններ»,- նշել է Դմիտրի Պեսկովը:

Նա Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է «նեոնացիզմի» համար:

Related posts

«Սրբազան պայքար»-ի խուզարկությունների արդյունքում նաև թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ են հայտնաբերվել

Բագրատ Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել

Վերականգնվել է պետությանը պատճառված 260 հազար դոլարին համարժեք 100 միլիոն դրամ վնասը. Դատախազություն