Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր

Հավանություն է տրվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան:

Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքները՝ Արարատի մարզի Արարատ, որում ներառվել են ներկայիս Արարատ և Վեդի համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով, Լոռու մարզի Վանաձոր, որում ներառվել են ներկայիս Վանաձոր և Փամբակ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 22 բնակավայրերով։ Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում կունենանք Վանաձոր համայնքը, որի վարչական կենտրոնը կլինի Վանաձոր քաղաքը։

Այսպիսով՝ առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 4 համայնք, 54 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 2 համայնք:

Related posts

Միջադեպ, նախազգուշացում և խոսափողի անջատում. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց

«Չորրորդ հանրապետությունը»՝ Հայաստանի պատմության նոր փուլ

2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ