Կիրականացվեն հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Ստեփանակերտ քաղաքի Կամոյի փողոցի բնակելի տներից մեկի հարակից հողամասում և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ։

«Պայթյունի ձայն լսելու դեպքում՝ չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոսներ՝-911,101,112, (047) 940911»,- ասված է հայտարարությունում:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը