Կիմ Չեն Ընը հնարավոր է համարել Հարավային Կորեայի օկուպացումը անհրաժեշտության դեպքում

Հյուսիսային Կորեան կարող է օկուպացնել Հարավային Կորեայի տարածքը արտակարգ իրավիճակի դեպքում։ Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 76-ամյակի կապակցությամբ։

2023 թվականին կայացած կուսակցության հանդիպման ժամանակ ԿԺԴՀ առաջնորդը միջկորեական կապերը սահմանել է որպես «միմյանց նկատմամբ թշնամական երկու պետությունների հարաբերություններ»։

Նա խոստացել է «ճնշել» Հարավային Կորեայի ողջ տարածքը չնախատեսված հանգամանքների դեպքում։ Փհենյանը նաև որոշել է լուծարել միջկորեական հարցերով գերատեսչությունները, ինչպիսիք են Հայրենիքի խաղաղ վերամիավորման ազգային կոմիտեն և երկու գործակալությունները, որոնք պատասխանատու են ազգային տնտեսական համագործակցության և դեպի Կիմգանգ լեռ շրջագայություններ կազմակերպելու համար:

2024 թվականի հունվարին Կիմ Չեն Ընը անհնար է համարել Հարավային Կորեայի հետ վերամիավորումը։ Նա հանձնարարել է Հյուսիսային Կորեայի Սահմանադրությունից հանել երկու երկրի հնարավոր միավորման մասին բառերը և հարևան հանրապետությունն անվանել «թիվ մեկ թշնամական պետություն» ու «մշտական ​​գլխավոր թշնամի»։

Related posts

Կառավարության անդամները երդվեցին

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

Մոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք են պայթել