ԿԸՀ-ն հաստատել է Գյումրի համայնքի ընտրություններում Հանրային հեռարձակողների եթերաժամի տրամադրման կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի արտահերթ նիստում հաստատել է 2025 թվականի մարտի 30-ի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցու­թյուն­ների դաշինքներին Հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով, ինչպես նաև ՀՀ-ում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` Շիրակի մարզում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:

«Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» և «Առաջինի լրատվական ալիք» ծրագրերից յուրաքանչյուրով տրամադրվում է ոչ ավելի, քան 20 րոպե անվճար՝ օրական ոչ ավելի քան 2 րոպե, ըստ այդմ՝

1) 2025թ. մարտի 15-ից մինչև 2025թ. մարտի 24-ը ներառյալ (10 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.

2) 2025թ. մարտի 25-ին և 26-ին (2 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.

3) 2025թ. մարտի 27-ին և 28-ին (2 օր)՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով։

Եթերաժամերը կտրամադրվեն ժամը 18:00-ից։

Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային ռադիոյի «Առաջին ծրագիր» լսողական ծրագրով՝ 2025թ. մարտի 15-ից մինչև 2025թ. մարտի 28-ը ներառյալ (14 օր) տրամադրվում է՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Եթերաժամը տրամադրվում է ժամը 13:30-ից։

Հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի վճարովի եթերաժամը տրամադրվում է անվճար եթերաժամանակի հետ միաժամանակ՝ սահմանված հերթին համապատասխան:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում