Կենցաղային վեճ, ալկոհոլ, դանակահարություն. Շիրակի մարզի ոստիկանների բացահայտումը

Դանակահարության մասին ահազանգը ոստիկանության Ախուրյանի բաժնում ստացվեց դեկտեմբերի 23-ին, ժամը 23.10-ին: Հիվանդանոց էր տեղափոխվել Մարմաշեն գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ` «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց Գյումրու բժշկական կենտրոն, սակայն բժիշները հայտնեցին, որ տղան ի վիճակի չէ բացատրություն տալ:
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի, Շիրակի մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի աշխատակիցների համատեղ միջոցառումներն արդյունք տվին դեկտեմբերի 28-ին: Պարզվեց ոչ միայն դանակահարողի անձը, այլև հանցագործությանը նախորդած ողջ անցուդարձը:
Նախնական տվյալններով՝ դեկտեմբերի 23-ին Գյումրիի Շիրակացու փողոցում վիճաբանություն է տեղի ունենում 26-այա երկու երիտասարդի միջև, մեկը գյումրեցի, մյուսը` Մարմաշեն գյուղի բնակիչ: Վեճի պատճառը կենցաղային էր։ Հարցի հետագա պարզաբանումները շարունակվում են Մարմաշեն գյուղում: Վեճի ընթացքում եկեղեցու մոտ են հասնում Մարմաշեն գյուղից ևս չորս երիտասարդ: Նրանցից մեկը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհիմն միջամտում է ու կրկին բորբոքում վեճը: Սկսվում է քաշքշուկ, որի ընթացքում էլ 23-ամյա գյումրեցի մի երիտասարդ դանակով հարվածում է 26-ամյա մարմաշենցուն:
Վեճի մասնակիցները վիրավոր տղային հասցնում են հիվանդանոց:
Դեկտեմբերի 28-ին իրավապահներին արդեն հայտնի էր այս ամենը, մնում էր գտնել դանակահարողին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 31-ին երիտասարդը հայտնաբերվում է Բավրայի սահմանային անցակետում և բերման ենթարկվում ոստիկանության Ախուրյանի բաժին: Նա դատարանի որոշմամբ կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում