Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. Արսեն Թորոսյանը մանրամասնել է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով հետվճարի միջոցով կենսաթոշակի և նպաստի բարձրացումների հնարավորությունների մասին:

«Ինչպես գիտեք, մենք փոխել ենք հետվճարի չափը և հունվարի մեկից այն կազմում է 20 տոկոս՝ մինչև 10 հազար դրամ, և դուք կարող եք ձեր թոշակն ու նպաստն ինքնուրույն այդքան բարձրացնել:

Դրա համար պարզապես պետք է ՀՀ-ում գործող առևտրի կետերից առևտուրն իրականացնել անկանխիկ:

Բայց ուզում եմ խոսել մեկ ուրիշ ծրագրի մասին, որը վերաբերում է մեր բոլոր քաղաքացիներին: Դա վերաբերում է 2 տոկոս հետվճարին, որը կրկին հնարավոր է ստանալ անկանխիկ առևտրի դեպքում, բայց այս դեպքում դա հնարավոր է անել միայն ArCa քարտով»,- մանրամասնել է նախարարը:

Ըստ Թորոսյանի՝ եթե կենսաթոշակառուներն ու նպաստառուներն իրենց քարտերը փոխարինեն ArCa-ով, ապա հնարավորություն կունենան 20 տոկոսի փոխարեն 22 տոկոս հետվճար ստանալ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ