Կեղծ տեսանյութ. Փաշինյանի ձայնով թուրքերեն խոսքը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Սոցիալական մեդիայում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում նա իբր խոսում է թուրքերեն։

Ինստագրամում տարածված տեսանյութի դիտումների քանակը հատել է 750.000-ը։

Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցներին հրապարակվել է մարտի 13-ին։

Հարցազրույցի ընթացքում, սակայն, Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանում է բացառապես հայերենով։

«Փաստերի ստուգման հարթակը» հատուկ գործիքի միջոցով պարզել է, որ սոցցանցերում տարածվող կարճ տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող՝  թուրքերեն խոսքը, որում Փաշինյանը կարևորում է հայ-թուրքական երկխոսությունը, գեներացվել է արհեստական բանականության միջոցով, փաստացի այն deep fake է։

Այս պարագայում Փաշինյանի խոսքի արտաբերման ու շուրթերի շարժման ճշգրտությամբ հնչող թուրքերեն խոսքը ՀՀ վարչապետը երբեք չի արտաբերել։

Եվ ընդհանրապես, Փաշինյանն իր քաղաքական գործունեության ընթացքում երբևէ թուրքերենով հարցազրույցներ չի տվել, հրապարակային որևէ հայտարարություն չի արել, նշում է FIP-ը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ