Կարևոր է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ամբողջության մեջ է իրական աշխարհի հետ. վարչապետ

Վերջին տարիներին աշխարհը մեզ համար ավելի ծանոթ և ավելի տեսանելի, ավելի ու ավելի կանխատեսելի վայր է դառնում, և դա կապված է մեր մտածողության բանաձևերի զարգացման հետ, որովհետև կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է վստահ լինենք, որ մեր մտածողությունն ունի այնքան հարթություններ, ինչքան հարթություններ ունի աշխարհը: Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին:

«Ես կարծում եմ, որ վերջին շրջանի մի շարք իրադարձություններ և արձագանքներ շատ տեսանելի են ցույց տալիս իմ ասած տեսության պրակտիկ իրականացումը, որովհետև երբեմն որոշակի քաղաքական դիսոնանս կա, և շատ վերլուծաբաններ չեն կարողանում արձանագրել, բացատրել կամ պատասխանել հարցին՝ ինչպես է հնարավոր ռազմավարական գործընկերություն ունենալ ԱՄՆ-ի հետ, և ռազմավարական գործընկերություն ունենալ Չինաստանի հետ, և պատրաստվել ռազմավարական գործընկերություն ունենալ Իրանի Իսլամական Հանրապետույթյան հետ, և այդպես շարունակ:

Մեր գործողությունների, այդ թվում՝ մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության նպատակներից մեկն այն է, որ մենք մեզ համար բացենք տեսադաշտ, հորիզոն. այդ հորիզոնը բացելու համար մենք պետք է կարողանանք ինքներս մեզ այդ աշխարհում ավելի լավ, ավելի ամբողջական, ավելի խորությամբ ընկալենք: Սա է պատճառը, որ ես առիթ եմ ունեցել ասելու՝ կարևոր է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ամբողջության մեջ է իրական աշխարհի հետ: Կարևոր է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը կտրված չլինի իրական աշխարհից»,- նշեց վարչապետը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ