Կարևոր է շարունակել աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպման վերաբերյալ եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահի հետ քննարկումներին: Նա նշել է, որ կարևոր է շարունակել աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել կայուն և տևական խաղաղություն՝ հիմնված Ուկրաինայի իրավունքների հարգման վրա:

«Մենք միակարծիք ենք, որ ցանկացած հարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անվտանգության անսասան երաշխիքներով: Ես ողջունում եմ այս հարցում աջակցելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամությունը»,- X-ի իր էջում գրել է Մակրոնը:

Նա հավելել է, որ կշարունակեն համագործակցել Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հետ:

«Ֆրանսիան շարունակում է ամուր կանգնած մնալ Ուկրաինայի կողքին»,- նշել է Մակրոնը։

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը