«Կարևորում եմ «3+3» ձևաչափը, այն կարևոր հարթակ է ՌԴ-ի հետ մեր ավանդական երկխոսությունն ընդլայնելու համար»․ վարչապետ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի ունեցած դիվանագիտական հարաբերությունների աշխարհագրությունն ընդգծված և դրական կերպով ընդլայնվում է։

«30 տարվա անկախությունից ի վեր Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չուներ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։ Ուրախ եմ արձանագրել, որ այժմ արդեն մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, երկխոսություն է տեղի ունենում, իսկ ՀՀ ավանդական կապերը նկատելիորեն զարգանում են։

Իրանի և Վրաստանի հետ մեր երկխոսությունն ու եղբայրությունը դարձնում են այս հարաբերությունները առավել տեսանելի։ Այս հարաբերությունները, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին զուգահեռ, չափազանց կարևոր են Հարավային Կովկասը խաղաղ, կայուն և զարգացող միջավայր դարձնելու համար։

Այս առումով կարևորում եմ «3+3» ձևաչափը, որը նաև կարևոր հարթակ է ՌԴ-ի հետ մեր ավանդական երկխոսությունն ընդլայնելու համար, թեև երկկողմ ձևաչափով արդեն իսկ ակտիվ շփումներ ունենք»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ մշտական և ակտիվ երկկողմ շփումներ ունի։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան