Կարմիր Շուկայի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողներն անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ. այրվել է ավտոմեքենա

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը:

«Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Related posts

Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանը հաղթահարել է պատժամիջոցները, բայց զգուշացրել է նորերի հնարավորության մասին

Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող կենդանի փաստաթուղթ. ՀՀ նախագահ

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին