Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիներն են հարձակվել, որը խափանումներ էր առաջացրել սոցցանցերում, այդ թվում՝ «Ֆեյսբուք»-ում և «Ինստագրամ»-ում

Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիների կողմից հարձակումներ են եղել, որոնք ազդել են նաև Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի միջև կապի վրա։

Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է հոնկոնգյան մատակարար HGC Global Communications Limited-ը:

Կտրվել են չորս ստորջրյա մալուխներ, այդ թվում՝ Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1 (AAE-1),
Մյուս երեք վնասված մալուխներն են Seacom, TGN և EIG: Ընկերությունը գնահատմամբ դա ազդում է տրաֆիկի մոտ 25%-ի վրա:

«Ասիայից տրաֆիկի մոտ 15%-ն ուղղվում է դեպի արևմուտք, մինչդեռ այս տրաֆիկի 80%-ն անցնում է Կարմիր ծովի ստորջրյա մալուխներով», – ասվում է HGC-ի հայտարարության մեջ:

Ընկերությունը նշել է, որ արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու ուղղությամբ, մասնավորապես՝ դիվերսիֆիկացնում է խնդրից տուժած ուղղությունները:

Դրանք ներառում են ուղղությունը դեպի հյուսիս (Հոնկոնգ – Չինաստան – Եվրոպա) և դեպի արևելք (Հոնկոնգ – ԱՄՆ – Եվրոպա):

Ինչ վերաբերում է դեպի արևմուտք ուղղությանը, ընկերությունը դիվերսիֆիկացնում է Կարմիր ծովում չվնասված 11 մալուխներով:

Հաղորդվում է, որ հուսիների հարձակումը խոշոր կայքերի զանգվածային խափանումներ է առաջացրել, այդ թվում՝ Youtube, Google, «Ֆեյսբուք»և «Ինստագրամ» սոցցանցերում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում զանգվածային խափանումներ են առաջացել «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցցանցեր մուտք գործելիս։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ