Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 5 անգամ ավելացրել է ԼՂ-ում իր առաքելության ֆինանսավորումը՝ հասցնելով 50 մլն եվրոյի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը հայտնել է, որ այս տարի միջազգային կառույցը 5 անգամ ավելացրել է Լեռնային Ղարաբաղում իր առաքելության ֆինանսավորումը` հասցնելով 50 մլն եվրոյի: Այս մասին դիվանագետը հայտնել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացին, սակայն պահվող անձանց կարգավիճակի շուրջ վեճը Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն պետք է հարթեն:

Մաուրերը հայտնել է նաև, որ միջազգային կառույցը դիտարկում է «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը զինված հակամարտություններից տուժած շրջանների բնակիչների, փախստականների պատվաստման համար:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ