Կարմիր խաչից հայտնել են, որ Գազայի իր գրասենյակի մոտ հարձակման հետևանքով 22 զոհի կա

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնել են, որ Գազայի հատվածում գնդակոծության հետևանքով վնասվել է կազմակերպության գրասենյակը, զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 45-ը. նրանք այդտեղ ապաստան էին ստացել:

«Խոշոր տրամաչափի արկերն ընկել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից և բնակելի տարածքներից մի քանի մետր հեռու»,- ասված է ԿԽՄԿ հայտարարության մեջ:

ԿԽՄԿ-ից նշել են, որ դա միակ միջադեպը չէ: Կոմիտեն դատապարտել է այդ միջադեպերըը, նշել՝ դրանք վտանգում են հումանիտար աշխատողների և քաղաքացիական անձանց կյանքը:

BBC-ի տվյալով՝ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը նշել է, որ նախնական հետաքննության համաձայն՝ «ոչ մի նշան չկա, որ բանակը հարվածել է այդ տարածքին»: Նրա խոսքով՝ հետաքննությունը շարունակվում է:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել