Կարճատև անձրև ու ամպրոպ, հյուսիսային շրջաններում տեղումները կլինեն հորդառատ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է՝
հունիսի 17-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով։

Երևանում հունիսի 16-ին և 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան