Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ, 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 333 կգ արդյունքով (150+183 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի ներկայացուցիչ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) ոսկե մեդալ էր նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Ավելի վաղ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել է արծաթե մեդալակիր (119 + 145 կգ):

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան