Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն է ընտրվել Կարեն Ղազարյանը

«Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանն ընտրվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն: Այս մասին հայտնել են Պետական գույքի կառավարման կոմիտեից։

«2023 թ. օգոստոսի 1-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։

Մրցութային հանձնաժողովն ամփոփել է մրցույթի արդյունքները. հաղթող է ճանաչվել թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմած միակ հայտատու, ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ռաֆայելի Ղազարյանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը