Կատրին Կոլոննան Իսրայելին կոչ է արել փոխել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի մոտեցումը

Ֆրանսիայի և Իսրայելի դիրքորոշումները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ տարբեր են։  Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, France Info հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

«Ինչպես մեր եվրոպական և ամերիկյան գործընկերների մեծ մասը, մենք շատ հստակ ուղերձ ունենք հրեական պետության համար՝ գործողություններն այլ կերպ վարել», – նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է կետային գործողություններ իրականացնի՝ նախազգուշական միջոցներ ձեռնարկելով Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:

«Ռմբակոծությունները չափազանց մեծ վտանգ են ներկայացնում բնակչության համար: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ավելի մեծ ծավալի օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը: Մենք պետք է Իսրայելից պահանջենք բացել նոր միջանցքներ այդ օգնությունը հասցնելու համար և թույլ տանք այն բաշխել Գազայի ողջ հատվածում, հատկապես հյուսիսում», – ընդգծել է Կոլոննան:

Related posts

ՊԵԿ-ը բացահայտել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Վարչապետն Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր