Կատարը դատապարտել է Իրանի հարվածները՝ սպառնալով պատասխանել

Կատարի իշխանությունները հայտարարել են, որ ամերիկյան Էլ-Ուդեյդ ավիաբազան ժամանակին տարհանվել է ավելի վաղ ձեռնարկված անվտանգության միջոցառումների շրջանակում։

«Բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվել էին կատարական և դաշնակցային անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Կատարը դատապարտել է Էլ-Ուդեյդ ավիաբազային Իրանի հարվածը և սպառնացել է պատասխանել: Կատարի ԱԳՆ-ն այդ հարվածը որակել է որպես ինքնիշխանության անընդունելի խախտում։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Դոհան իրեն իրավունք է վերապահում իրանական ագրեսիայից հետո պատասխան միջոցներ ձեռնարկել։

Իրանի Ազգային անվտանգության խորհուրդն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ վստահեցնելով, որ Թեհրանի գործողությունները «բարեկամական ու եղբայրական Կատարի ու նրա ժողովրդի համար վտանգ կամ սպառնալիք չեն պարունակում»։

Կատարի ՊՆ-ից հայտնել են՝ տեղի ամերիկյան ավիաբազաների վրա հարձակման հետևանքով զոհեր կամ տուժածներ չկան։

Related posts

Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը