Կասկած չպետք է լինի, որ կողմերից որևէ մեկը հետքայլ կկատարի․ Իլհամ Ալիև

Այսօր մենք նախաստորագրել ենք Խաղաղության պայմանագիրը։ Այս մասին ԱՄՆ-ում եռակողմ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այն փաստը, որ նախաստորագրվում է այստեղ՝ աշխարհի թիվ մեկ մայրաքաղաքում, նշանակում է, որ կասկած չպետք է լինի, որ կողմերից որևէ մեկը հետքայլ կկատարի։ Եթե մեզանից որևէ մեկը մտքում ունենայինք, որ պետք է հետքայլ անենք, մենք չէինք գա այստեղ։ Այն ինչ այստեղ տեղի ունեցավ կհանգեցնի հավերժ խաղաղության Կովկասում»,-նշեց նա։

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը