Կասեցվել է «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին (Սյունիքի մարզ, գ. Վերիշեն) պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Թան 2%» (արտադրված 19․09․2025 թ․), արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։
Արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Related posts

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ

130 բնակավայր, որտեղ հիփոթեքի աջակցությունն ավելանում է 50 տոկոսով. ամբողջական ցանկը

Ֆրանսիայի դպրոցներում ցույցեր և դասադուլներ են. կան ձերբակալվածներ