Կառավարությունը 508 մլն դրամ հատկացրեց 7 մարզի 20 բնակավայրի 21 սուբվենցիոն ծրագրերի համար

Առաջարկվում է 508 միլիոն դրամ տրամադրել 20 բնակավայրում 21 սուբվենցիոն ծրագրերի համար: Նախագիծը Կառավարության նիստում ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Ընդհանուր՝ խոսքը 7 մարզի մասին է:

«Այս տարվա համար ընդհանուր բյուջեով նախատեսել ենք 18 միլիարդ դրամ, այդ 18 միլիարդից 324 ծրագրի համար Կառավարությունն իր մասնաբաժինը ֆինանսավորել է, որը կազմում է 9 միլիարդ 260 միլիոն դրամ: Բայց եթե մեր մարզերը 18-ից ավելի կիրականացնեն, մենք վերաբաշխում կանենք»,- ասաց նախարարը:

Սանոսյանը նշեց, որ ծրագրեր կան, որոնք այս տարի կավարտվեն, բայց ծրագրեր էլ կան, որոնք ավելի երկար կտևեն:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան