Կառավարությունը 32 մլն 259 հազար դրամ է հատկացրել Աշոցք համայնքում բնական գազի ներքին ցանցի կառուցման համար

49 մլն 716 հազար դրամ արժողությամբ «Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի գումարի 65 տոկոսը՝ 32 մլն 259 հազար դրամը կառավարության համամասնությունն է, որն այսօր հատկացվել է Շիրակի մարզպետարանին՝ շինարարին տրամադրելու նպատակով։ Շինարարական աշխատանքները իրականացվել են «ԻՍՊ ԳՐՈՒՊ» և «Լայն Շին» ՍՊԸ-ների կողմից։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան