Կառավարությունը մտադիր է օրենքով արգելել զինծառայողներին խաղադրույքներ կատարելը

Բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրված մահվան դեպքերի պատճառները շատ խորքային են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ միջոցներ ձեռնարկվում են այդ ուղղությամբ։

«Օրինակ՝ պաշտպանության նախարարի հետ խոսել ենք և ասել, որ, այո, գնացեք օրենսդրական կարգավորումներ արեք և զինծառայողներին արգելեք խաղադրույքներ կատարելը, որովհետև երբ մարդը ընկնում է այդ թակարդը, տասնյակ միլիոնների պարտք է կուտակում, հետո այդ պարտատերերի ճնշումներից թողնում, գնում է դիրք և որոշում է ինչ-որ գործողություն անել, իհարկե, մեր պատասխանատվությունն է։ Բայց մենք պետք է ինստիտուցիոնալ լուծում տանք։ Կամ երբ զանգում են և ասում, որ սեղանը գցած է, մեր երեխուն ոնց ուզում եք բերեք, տեղ հասցրեք և ամենատարբեր լծակներ են օգտագործում դրա համար, այո, մեր պատասխանատվությունն է, բայց պետք է առերեսվել այս բաների հետ, պետք է խոսել այս ամենի մասին»,- ընդգծեց Փաշինյանը։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան