Կառավարության որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել պատերազմի մասնակից ևս 2840 ուսանողի վարձը

ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսվում է վճարել Արցախյան պատերազմի մասնակից ևս 2840 ուսանողի ուսման վարձը: Այդ նպատակով հատկացվելու է ևս 590 մլն դրամ:

Կառավարության այսօրվա նիստին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում անելու մասին նախագիծը, տեղեկացրեց՝ պատերազմի մասնակից շահառուների համար փոխհատուցվել է ուսման վարձը, որի ընդհանուր գումարը կազմում է 205 մլն դրամ: Շահառուների ընդհանուր թիվը 1273 է:

«Առաջարկվող որոշմամբ նախատեսվում է վճարել ևս 590 մլն դրամ: Շահառուների քանակը 2840 է: Ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների մասով շահառուները»,- նշեց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Կառավարությունը կավելացնի փոխհատուցման ֆինանսավորումն այնքան, որքան կպահանջվի բոլոր 7000 շահառուների ուսման վարձը մեկ կիսամյակի համար փոխհատուցելու համար:

Related posts

Կառավարությունը գումար կհատկացնի կրթական հաստատություններին. որքա՞ն է նախատեսված Շիրակի մարզի դպրոցներին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքը

Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 300 հազար դրամի հեծանիվ ձեռք բերած ուսանողի և դասախոսի վարկի տոկոսադրույքը