Կառավարության շենքի դիմաց հակագազերով բողոքի ակցիա են իրականացրել

Ընդդիմությունը Երեւանի տարբեր հատվածներում իրազեկման ակցիա է անցկացրել` փակելով փողոցներ: «Ազատագրական շարժման» մասնակիցները Կառավարության շենքի դիմաց հակագազերով բողոքի ակցիա են իրականացրել: Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցները ասել են , որ իրենք եկել են «Կառավարության շենքն ախտահանելու»: Նշենք, որ ոստիկանները պատ են կազմել եւ թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին փողոցն անցնել ու մոտենալ կառավարության շենքին։Նշենք, որ Երեւանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել շուրջ 18 անձ: Ոստիկանությունից նշեցին, որ Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 11 անձ, 7 անձ էլ բերման է ենթարկվել Թումանյան փողոցից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ