Կապսի ջրամբարի շինարարության համար պայմանագիրը կկնքվի ապրիլի 21-ին

Կապսի ջրամբարի շինարարության համար ապրիլի 21-ին կկնքվի պայմանագիր չինական ընկերության հետ:

Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Վեդու ջրամբարի 85 մետր պատվարից 70-ից մի քիչ ավելին կառուցված է, այս տարի հույս ունենք Վեդիի ջրամբարի շինարարությունը վերջապես ավարտել: Կապսի պայմանագիրն էլ, կարծես, վաղը կնքում ենք»,-ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հաղթող ընկերությունը չինական ընկերություն է:

Առաջիկայում, ըստ ընթացակարգերի, կմեկնարկի շինարարական փուլը: Նախարարը նշեց, որ Կապսի ջրամբարի կառուցումն էլ է շատ կարևոր: Երկուսն էլ խոշոր ջրամբարներ են: Կապսից հետո կարևոր է նաև նախանշված ենթակառուցվածքների կառուցումը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան