Կապիկի ծաղիկ հիվանդության համար Հայաստանը շարունակում է մնալ ցածր ռիսկայնության գոտի

Տեղի է ունեցել ԷՄփոքս (Կապիկի ծաղիկ) հիվանդության տարածումը կանխարգելող միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը:

Ինչպես հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից, աշխարհում այս պահին տիրող վիճակագրությունը ներկայացնելուց հետո, նիստի մասնակիցներն անցել են ՀՀ-ում այս հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների քննարկմանը:

Աշխատանքային խումբը ղեկավարող առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծել է,  որ Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի:

Այնուհանդերձ, առողջապահության ոլորտի պատասխանատուները իրականացրել են հակազդման և պատրաստվածության բարձրացման մի շարք միջոցառումներ, այդ թվում ձեռք է բերել ախտորոշիչ թեստեր, իսկ բուժաշխատողներն իրազեկված են այս հիվանդության ախտանշանների ու բուժման մեթոդների մասին:

Քննարկվող հարցերից է եղել սահմանային անցակետերում երկիր մտնող ԷՄփոքս-ով հիվանդ քաղաքացիների հայտնաբերման համար վերահսկողության կիրառումը, որի անհրաժեշտությունն այս պահին դեռևս չկա։

Միչգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումները շարունակական են լինելու:

Related posts

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Տարեվերջին կամ մյուս տարի Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի. ՏԿԵ փոխնախարար

Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա