Կապանի №5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր:
Ի մասնավորի՝

► սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ խնամք, մաքրում և ախտահանում, կանխվի կամ հնարավորինս նվազեցվի օդից փոխանցվող աղտոտումը, ապահովվեն հիգիենիկ աշխատանքային պայմանները, կանխվի կեղտի կուտակումը,

► հատակի, պատերի, դռների որոշ հատվածներ եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,

►առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

►դուրս բացվող պատուհանները չեն ունեցել բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

►աշխատանքային մակերևույթները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն եղել նորոգ, հեշտությամբ մաքրվող, ախտահանվող։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը կասեցվել է:

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:

Related posts

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին