Կանխվել է ինքնասպանությունը, բացահայտվել՝ սպանություն

Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը։

Քրեական, համայնքային ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանի դին՝ նախնական տվյալներով կտրած-ծակած վնասվածքներով։

Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Related posts

Աննախադեպ ճանապարհաշինական աշխատանքներ՝ Ախուրյանում

Խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված պատկերը․ Պարույր Հովհաննիսյան

Ինքնաթիռի աղետ Ֆրանսիայում. կա 11 զոհ