Կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն երևանցիներին. Ավինյան

Ավարտվել է շրջայցը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով, որը հագեցած է եղել համայնքներում առկա տարաբնույթ խնդիրների քննարկմամբ։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում։
«Քանաքեռցիների, զեյթունցիների և մանունմենտցիների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակիչներին հուզող խնդիրներ և ներկայացվել են առաջիկա ծրագրերը։
Բնակիչներին անհանգստացնող հարցերը հիմնականում վերաբերում էին տարածքների զավթված կանաչապատ տարածքներին։ Այս առումով հանրային շահը գերակա է մասնավորից, և կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն քաղաքին և երևանցիներին»,- գրել է նա։

 

Related posts

Հասարակական խորհրդի նիստին քննարկվել են արհեստական բանականության կարգավորման նախագծի մշակման մոտեցումները

14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը