Կանանց զբաղվածության խթանման ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց Շիրակի մարզում

«Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց Շիրակի մարզում: Ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Շիրակի մարզպետարանի հետ՝ Հայաստանում Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական եւ հումանիտար հիմնադրամի աջակցությամբ ու Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Հայաստանում ԱՄԷ դեսպանության հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը ողջունել են ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած միայնակ մայրերին՝ նշելով, որ ծրագրի մեկնարկը տալը սոցիալ-տնտեսական կարեւոր նշանակություն ունի:

 

Related posts

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը